Լոնդոնի ակումբներից մեկում տեղի է ունեցել Մեծ Բրիտանիայի սեղանի «մերկ» թենիսի առաջին առաջնությունը: Հաստատության տերերը պնդում են, որ հենց այդտեղ առաջին անգամ 1901թ.-ին հավաքել են սեղանի թենիսի աշխարհում առաջին սեղանը: Մերկ մարզիկների լուսանկարները հայտնվել են լրատվամիջոցներում, հաղորդում է «Mirror»-ը:
«Էրոտիկ առաջնությունն» անց է կացվել «Bounce» բարձակարգ ակումբի հատուկ սենյակում, որը գտնվում է Լոնդոնի մետրոյի Ֆարինգդոն կայարանի հարեւանությամբ: Հարկ է նշել, որ յուրահատուկ մրցությանը մասնակցել են միջոցռաման համար հատուկ ընտրված մոդելներ, այլ ոչ թենիսիստներ, հայտնում է «Vesti.ru»-ն:
Ակումբի տարածքում պինգ-պոնգի 17 սեղան կա, այդ թվում նաեւ այն մեկը, որն առկա է եղել 2012թ.-ի Օլիմպիական խաղերում: Սպորտային զվարճանքներից բացի՝ հաստատությունը հյուրերին համեղ ուտեստներ ու ըմպելիք է առաջարկում: «Bounce»-ի տերերը պնդում են, որ իրենց մոտ հաճախ են լինում Ջենիֆեր Լոուրենսը, Գվինեթ Փելթրոուն եւ Պիպա Միդլթոնը:




























