Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում ընթացող «Հայակ» ազգային կինոմրցանակաբաշխությանը աշխարհահռչակ շանսոնիե Շառլ Ազնավուրն ստացավ Ռուբեն Մամուլյանի անվան հատուկ մրցանակ՝ համաշխարհային կինոյում ունեցած ներդրման համար։

«Ես գիտեմ՝ դուք բազմաթիվ մրցանակներ եք ստացել։ Ձեր ամբողջ կյանքը մրցանակային է։ Հուսով եմ՝ մեր այս համեստ «Հայակ» մրցանակն իր ուրույն համեստ տեղը կգտնի ձեր մրցանակների շարքում»,- մրցանակակրին հայտարարելիս ասաց Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը։

Մաեստրոյին մրցանակը հանձնեցին չորս երիտասարդ սկսնակ դերասաններ։

Նշենք, որ ֆրանսահայ նշանավոր շանսոնիեն նկարահանվել է մի շարք ֆիլմերում։