ԱՄՆ Ջորջիա նահանգում դպրոցներից մեկի հարեւանությամբ տեղի ունեցած հրաձգության հետեւանքով տուժել է հինգ մարդ, փոխանցում է gazeta. ru-ն՝ վկայակոչելով Reuters-ը։

Միջադեպը տեղի է ունեցել Ատլանտայում։ Անհայտ անձը կրակել է ոչ թե դպրոցի տարածքում, այլ դրա հարեւանությամբ։ Այնուամենայնիվ,  դպրոցը մի քանի ժամ շրջափակված է եղել։

Նշվում է, որ տուժածներն աշակերտներ են եղել։

Ներկայումս ճշտվում են  կատարվածի բոլոր հանգամանքները։ Չարագործին բռնելու մասին տեղեկություն չկա։