100,09 կառատանոց Graff Vivid Yellow դեղին ադամանդը գնային  նոր ռեկորդ է սահմանել: Այն  Sotheby’s-ի աճուրդում վաճառվել է 16,35 միլիոն դոլարով:

Մատանու վրայի Graff Vivid Yellow-ն  աշխարհի ամենախոշոր դեղին ադամանդներից է: Այդ լոտի համար նախատեսում էին ստանալ 15-25 միլիոն դոլար շահույթ, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Նախորդ առավելագույն գինը գրանցվել էր 2011թ. նոյեմբերին, երբ 110,03 կառատանոց դեղին ադամանդը վաճառվել էր  12,4 միլիոն դոլարով: Ժնեւի Sotheby’s-ի աճուրդում մեկ այլ ռեկորդ էր սահմանել 12,07 կառատանոց վարդագույն ադամանդը, որը վաճառվել էր 7,3 միլիոն դոլարով:

Ժնեւում մայիսի 14-ին թանկարժեք քարերի եւ ոսկերչական զարդերի իր աճուրդը կանցկացնի Sotheby’s-ի գլխավոր մրցակից Christie's աճուրդի տունը:. Գլխավոր լոտերից է աշխարհում ամենախոշոր երկնագույն ադամանդը, որի համար նախատեսվում է ստանալ 21-25 միլիոն դոլար շահույթ: