ԱՄՆ-ում կալանավորվել է 90 մարդ՝ ծերերին եւ հաշմանդամներին աջակցող Medicare դաշնային ծրագրի հիմնադրամներից 260 մլն դոլար յուրացնելու մեղադրանքով:
Ձերբակալվածների մեծամասնությունը բժիշկներ են, դեղատների եւ հիվանդանոցների սեփականատերեր: Ըստ դատախազության՝ իրենք Medicare-ին հաշիվներ են ներկայացրել անպետքն կամ ոչ կարեւոր բժշկական ծառայությունների համար: Բացի դրանից, որոշ մեղադրյալներ տարեց մարդկանց կաշառք են տվել, որպեսզի նրանք թույլ տային օգտագործել իրենց անունները՝ կեղծ հաշիվներ ներկայացնելիս:
Չարագործների մեծամասնությունը բնակվում է Ֆլորիդայում: Այս գործով ձերբակալություններ են եղել նաեւ Դեթրոյթում, Նյու Յորքում, Լոս Անջելեսում եւ Հյուսթոնում, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:




























