Ադրբեջանում Ֆյուրերի «արժանի» հետեւորդներ են հայտնվել:

Ինչպես Minval.az կայքն է հայտնում, Բաքվի կենտրոնում Արեւմտյան Եվրոպայում գործող ծայրահեղ աջերին հատուկ հանդերձանքով ներկայացած մի երիտասարդ «զիգ» է անում (նացիստական ողջույնը` աջ ձեռքի վեր բարձրացմամբ): Նրա կրծքին «Պետական արծիվն» է փայլում` Երրորդ ռեյխի պաշտոնական խորհրդանիշը: Facebook-ում եւս նոր էջ է հայտնվել` ANSC (Ադրբեջանական ազգայնական-սոցիալիստական ճակատ) անունով:

«Թեեւ, ճիշտն ասած, էջը դատարկ է, ինչպես ասում են` դատարկ տեղը միշտ էլ կարելի է լրացնել», - գրում է պարբերականը` հավելելով, որ «նացիոնալ-սոցիալիզմի տեսանկյունից «զիգ» անող երիտասարդը ոչ ավելին է, քան ընդամենը ունտերմենշ (թերմարդ), քանի որ գաղափարախոսության հիմքում արիական ծագմամբ մարդկանց գերակայությունն է»: