Մայրաքաղաքի փողոցներում, հրապարակներում, զբոսայգիներում եւ բակային տարածքներում առկա արտաքին լուսավորության համակարգի անխափան աշխատանքն ապահովելու նպատակով «Երքաղլույս» ՓԲԸ-ի կողմից իրականացվում են ամենօրյա աշխատանքներ, որի շրջանակում գույքագրվում են վնասված լամպերն ու փոխարինվում նորերով: Միայն նախորդ շաբաթվա ընթացքում փոխարինվել է ավելի քան 700 լամպ:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե ընկերության կողմից կատարվում են նաեւ ընթացիկ նորոգման՝ մասնավորապես թեքված հենասյուների ուղղման աշխատանքներ:
Ամառային տարեշրջանին անցնելու կապակցությամբ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքի արտաքին լուսավորությունը գիշերային ժամերին երկարացվել է 1 ժամով: Այսուհետ մայրաքաղաքի փողոցները, հրապարակները, զբոսայգիներն ու բակային տարածքները կլուսավորվեն մինչեւ գիշերվա ժամը 1-ը:




























