Հայաստանի աշխատանքի փոխնախարար Ֆիլարետ Բերիկյանը հրաժարվել է իրեն ներկայացված խիստ զգուշացման վերաբերյալ մեկնաբանություններ անել: «Այդ թեմայից ընհանրապես չեմ ուզում խոսել», - հայտարարել է Բերիկյանը` ի պատասխան հարցի, թե պատրաստվում է արդյոք զգուշացումը անձնական գործից հանելու դիմում ներկայացնել:
Մայիսի 2-ին փոխնախարարին տրված զգուշացումը, ամենայն հավանականությամբ, Բյուրեղավան քաղաքի գիշերօթիկ դպրոցի շուրջ ծագած սկանդալի հետ կապ ունի, քանի որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հենց այդ օրերին էր կրթօջախ այցելել: Ավելի վաղ գիշերօթիկի աշխատակիցները բաց նամակ էին տարածել, որտեղ նշվում էր, որ հաստատության տնօրենը երեխաների նկատմամբ բռնություն է գործադրում:




























