Թուրքիայի Մանիսա նահանգի ածխահանքում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհված հանքափորների համար Թուրքիայում եռօրյա համազգային սուգ է հայտարարվել։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի կառավարության որոշման մեջ նշվել է, որ Մանիսա նահանգի Սոմայի շրջանում գտնվող ածխահանքում տեղի ունեցած դժբախտ պատահարի հետեւանքով մահացած աշխատակիցների համար մայիսի 13-ից համազգային եռօրյա սուգ է հայտարարվում։
Նշվել է, որ սգո օրերին, երկրի ներսում բոլոր դրոշները կիսով չափ իջեցվելու են, չեղյալ են համարվելու առաջիկա օրերին տեղի ունենալիք պետական բոլոր միջոցառումները բացի ընդունելություններից։
Նշենք, որ Մանիսա նահագի Սոմայի շրջանում գտնվող ածխահանքում էնթակայանի պայթյունի հետեւանքով զոհվել են մոտ 200 հանքափոր։ Փրկարարական աշխատանքները շարունակվում են, քանի որ տարբեր աղբյուրներով հանքում առանց դրսի կապի են մնացել մոտ 450 աշխատակից։




























