Ջերմուկում մայիսի 7-ին անհետ կորած 16-ամյա Վանուշ Սիմոնյանին այսօր առավոտյան գտել են Արտաշատում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ջերմուկի ավագ դպրոցի տնօրեն Արմինե Արսենյանը:
«Արդեն գտել են Վանուշին, մարդիկ խոսում են, թե հայրը ծեծել է, նեղացրել տղային, որի պատճառով է հեռացել տնից: Այսօր էլ Արտաշատում են գտել»,- ասաց նա:
Տնօրենի խոսքով՝ Վանուշն արդեն երկար ժամանակ գտնվում է մանկական տեսուչների հսկողության տակ:
«Մի քանի անգամ գողություն է կատարել: Շատ անհաջող ընտանիք են: Վանուշն էլ հոր եւ մոր հետ է ապրում: Ի դեպ հայրը հաճախ է ծեծում Վանուշին»,- նշեց դպրոցի տնօրենը:
Ավելի վաղ, ոստիկանությունը հայտնել էր, որ մայիսի 7-ից ոստիկանության Ջերմուկի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում է Ջերմուկ քաղաքի Ձախափնյակ թաղամասի 20 շենքի, 24-րդ բնակարանի բնակիչ, Ջերմուկի ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ, 1998 թ. ծնված Վանուշ Արայիկի Սիմոնյանը:




























