«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) պարգեւատրեց Facebook սոցիալական ցանցում` Beeline Armenia պաշտոնական էջում անցկացրած «Այս գարնան ամենագեղեցիկ ակնթարթը» լուսանկերների մրցույթի հաղթողներին:
Մրցույթի հաղթողներ են ճանաչվել Երեւան քաղաքի բնակիչներ՝ 24–ամյա Լեւոն Սուքիասյանը եւ 23-ամյա Լալա Սիրեկանյանը: Լեւոն Սուքիասյանի աշխատանքը հավաքել է առավելագույն թվով քվե վեց տասնյակից ավել մասնակիցների շրջանում։ Երկրորդ հաղթողին ընտրել է «ԱրմենՏել» ընկերության ներկայացուցիչներից եւ պրոֆեսիոնալ լուսանկարիչներից կազմված հանձնաժողովը:
Մրցույթի գլխավոր հաղթողները «ԱրմենՏել» ընկերության կողմից որպես մրցանակ ստացան Nokia Lumia 720 հեռախոս, իսկ եզրափակիչ փուլ անցած եւս երկու մասնակից արժանացան խրախուսական մրցանակների։
Պարգեւատրման արարողությունը տեղի ունեցավ Ազատության 24 հասցեում գտնվող Beeline վաճառքի եւ սպասարկման գրասենյակում։ Պարգեւատրելով հաղթողներին՝ «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը նշեց. «Մայիսը հաղթանակների ամիս է հայ ժողովրդի համար։ Սրտանց շնորհավորում եմ մեր մրցանակակիրներին եւս մեկ հաղթանակի կապակցությամբ եւ մաղթում նորանոր նվաճումներ։ Տեսնելով մեր մասնակիցների հուզմունքը եւ ուրախությունը՝ եւս մեկ անգամ համոզվում եմ, որ նման նախաձեռնությունները մեզ թույլ են տալիս ոչ միայն կյանքը դարձնել ավելի լավ, այլ նաեւ պարգեւել հաղթական տրամադրություն եւ վառ զգացողություններ»։
Նշենք, որ «Այս գարնան ամենագեղեցիկ ակնթարթը» լուսանկարների մրցույթը մեկնարկել է սույն թվականի մարտի 31-ին։ Մրցույթին մասնակցելու համար պարզապես անհրաժեշտ էր լուսանկարել հետաքրքիր եւ ուշագրավ ակնթարթներ նվիրված այս գարնանը եւ ուղարկել լուսանկարը [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին:




























