ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործող շրջանակներում Եվրամիությունը միայն աջակցող դեր է խաղում՝ սեկանա ներդրումն ունենալով ԼՂ խնդրի կարգավորման համար պայմաններ ստեղծելու հարցում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ վերջին հայտարարություններին, մասնավորապես, ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի կողմից, ինչպես նաեւ ներկա ստատուս քվոյի փոփոխման հավանականությանը:
Նրա խոսքով՝ ԵՄ-ն կցանկանար Մինսկի խմբի շրջանակներում գործընթացի արդյունքները տեսնել:
Նշենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Միջազգային խաղաղության Քարնեգի հիմնադրամում «Լեռնային Ղարաբաղ. Կարգավորման ուղիներ» թեմայով ելույթի ժամանակ ներկայացրել է ԼՂ հակամարտության կարգավորման «հաստատված» փոխզիջման հիմնական 6 տարրերը, որոնցից ամենաուշագրավը երրորդ կետն է. «Լեռնային Ղարաբաղը շրջապատող գրավյալ տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանի վերահսկողությանը: Ադրբեջանի ինքնիշխանության նկատմամբ հարգանքի բացակայության պայմաններում կարգավորում չի կարող լինել եւ Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչումն այդ տարածքների նկատմամբ պետք է վերականգնվի»:




























