Թուրքիայում մայիսի 13-ի երեկոյան Մանիսա նահանի Սոմայի շրջանի ածխահանքում տեղի ունեցած պայթյունից հետո մահացածների դատաբժշկական առաջին փորձաքննությունը ցույց է տվել, որ մահերը տեղի են ունեցել գազային թունավորումից։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Սոմայի ածխահանքից դուրս բերված 17 հանքափորի դիակները տեղափոխվել են Իզմիրի դատաբժշկական խորհուրդ, որտեղ իրականացված փորձաքննությամբ պարզվել է, որ 17 հանքափորների մահը վրա է հասել կարբոնամոնոքսիդային գազերի թունավորման հետեւանքով։
Նշենք, որ Մանիսա նահագի Սոմայի շրջանում գտնվող ածխահանքում էնթակայանի պայթյունի հետեւանքով զոհվել են մոտ 200 հանքափոր։ Փրկարարական աշխատանքները շարունակվում են, քանի որ տարբեր աղբյուրներով հանքում առանց դրսի կապի են մնացել մոտ 450 աշխատակից։




























