Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության Մանիսա նահանգից ընտրված պատգամավոր Օզգյուր Օզելը հայտնել է, թե Սոբայի ածխահանքում պայթյունի հետեւանքով զոհված հանքափորների թիվը հասել է 350-ի։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի Մանիսա նահանգի Սոբայի շրջանի ածխահանքում, մայիսի 13-ին տեղի ունեցած պայթյունի հետեւանքով մահացածների թվի վերաբերյալ նոր հայտարարությամբ է հանդես եկել «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության պատգամավոր Օզգյուր Օզելը։

Թուրք պատգամավորը պնդել է, թե ածխահանքում պայթյունի հետեւանքով մահացածների թիվը հասել է 350-ի։

Ավելի վաղ, Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յըդըզը հայտնել էր, թե մահացել են 205 հանքափոր, սակայն հրաժարվել հայտնել հանքում արտաքին աշխարհից կտրված հանքափորների թիվը։