Բանակում այլընտրանքային ծառայության մասին օրենքում առաջարկվող փոփոխությունները վերաբերում են այլընտրանքային զորակոչին՝ ընդունելության քննությունների ժամկետների փոփոխությամբ պայմանավորված: Այս մասին խորհրդարանում մայիսի 14-ին հայտարարել է արդարադատության նախարարի առաջին տեղակալ Գրիգոր Մուրադյանը:
Ըստ նրա՝ ընդունելության քննությունների ժամկետների փոփոխության հետեւանքով այլընտրանքային զորակոչի հետ կապված խնդիրներ են ծագում, ինչ արդյունքում մարդիկ զրկվում են իրենց օրինական իրավունքից օգտվելու հնարավորությունից: «Այս կապակցությամբ առաջարկվում է այդ քաղաքացիներին հնարավորություն տալ այլընտրանքային զորակոչի հանձնաժողով դիմել մայիսին՝ փետրվարի փոխարեն, իսկ օգոստոսի փոխարեն՝ հոկտեմբերին»:
Փոխնախարարը նաեւ հայտնել է, որ ամեն տարի կրոնական նկատառումներից ելնելով այլընտրանքային ծառայության է անցնում 100 քաղաքացի: Ըստ փոխնախարարի` այլընտրանային ծառայոթյան հանձնաժողովը բավարարում է դիմումների մեծ մասը:




























