«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ վթարի կանխարգելման աշխատանքների հետ կապված՝ ս. թ. մայիսի 15-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի  Լեւոնյան, Եղիազարյան, Հակոբյանց, Առաքելյան, Մարտիրոսյան, Մելիքյան, Միրաքյան, Հասմիկի, Սպորտի, Չուխաջյան, Ա.Սարգսյան, Թերլեմեզյան, Գ.Զոհրապի, Պարսեղովի փողոցների, Վշտունի, Խ.Խաչատրյան փողոցների եւ նրբանցքների, Ջանիբեկյան եւ Բաշինջաղյան փողոցների մասնավոր տնատիրությունների, Լենինգրադյան 46-52 շենքերի, Աբելյան 17ա, 17բ, 17գ, Սիսակյան 2, 4, 6 շենքերի եւ հարակից տարածքների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: