Իսպանիայում սիրահարները սեքսով են զբաղվել բանկի մասնաճյուղում՝ բանկոմատի մոտ: Միջադեպը տեղի է ունեցել Օվիեդո քաղաքում` մի քանի օր առաջ:
Սեռական ակտը բանկի ցուցափեղկից դիտել են տասնյակ անցորդներ: Ոմանք ծափահարել են սիրահարներին, քաջալերել եւ ոգեւորել, ոմանք էլ լուսանկարել եւ տեղադրել սոցցանցերում, փոխանցում է lenta.ru-ն` վկայակոչելով La Estrella Digital-ը:
Դեպքի վայր են կանչվել ոստիկանները, որոնք ամոթից չէին համարձակվում բանկ մտնել: Ոստիկանությունում ակնարկել են, որ դա պարզապես կրքի պոռթկում չէր, այլ միանգամայն գիտակցված արարք:
Զույգին ընդհատել է միայն բանկ ժամանած ոստիկանների երկրորդ խումբը: Ոստիկանները մտել են բանկի մասնաճյուղ եւ սիրահարներին հրամայել դադարեցնել, հագնվել եւ լքել շենքը: Զույգը ենթարկվել է: Սիրահարներին ոչ մի մեղադրանք չի ներկայացվել, նրանց չեն տուգանել:




























