Թուրքիայի Զոնգուլդաք նահանգի Քիլիմլիի շրջանում անօրինական գործող ածխահանքում փլուզում է տեղի ունեցել, որի հետեւանքով հանքում անօգնական է մնացել մեկ հանքափոր։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ մայիսի 14-ի առավոտյան Զոնգուլդաքի Քիլիմլիի շրջանում Ռ.Դ.-ին պատկանող անօրինական գործող ածխահանքում մուտքից մոտ 300 մետր խորության վրա փլուզում է տեղի ունեցել։
Փլուզումից հետո հանքում է մնացել Մեհմեդ Այգուն անունով հանքափորը, ում փրկելու համար սկսել են աշխատանքներ իրականացնել։
Նշենք, որ մայիսի 13-ի երեկոյան, Մանիսա նահագի Սոմայի շրջանում գտնվող ածխահանքում էնթակայանի պայթյունի հետեւանքով տարբեր աղբյուրներով զոհվել են մոտ 350 հանքափոր։ Փրկարարական աշխատանքները շարունակվում են, քանի որ տարբեր աղբյուրներով հանքում առանց դրսի կապի են մնացել մոտ 450 աշխատակից։




























