Հայաստանում ծնելիության ծնելիության գործակիցը ցածր է սերունդների պարզ փոխարինման մակարդակից, մայիսի 14-ի մամուլի ասուլիսում հայտնել է Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը` անդրադառնալով հանրապետությունում ծնելիության խնդրին:
Ըստ նրա` ծնելիության գործակիցը (մեկ կնոջը հասնող երեխաների միավորների քանակը) հավասար է 1,6-ի, այն ժամանակ, երբ սերունդների պարզ փոխարինման մակարդակը 2 – 2,1 է: Հետեւաբար, ծագում է ազգի ինքնավերարտադրության խնդիրը:
Կույումջյանը նշել է, որ ըստ 2011 թ. բնակչության մարդահամարի` 15 տարեկանից բարձր կանանց 28%-ը երեխա չի ունեցել: Երեխա ունեցող մնացած 72%-ից 12% -ն ունի մեկ երեխա, 29% - ը`2, 20% -ը` 3, 7% -ը` 4 եւ 4% -ը` 5 եւ ավելի երեխաներ: Փորձագետը ուշադրություն է դարձրել, որ գյուղացի կանայք ավելի շատ երեխաներ ունեն, քան քաղաքացիները` չնայած որ վերջիններս նյութական ավելի մեծ հնարավորություններ ունեն:




























