Հայաստանի հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին եւ օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Քամին հարավային` 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա:

«Հայպետհիդրոմետի» տվյալներով, Երեւանում երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, անձրեւի հավանականությունը փոքր է:

Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ: Գիշերը մայրաքաղաքում սպասվում է +10+12, վաղը ցերեկը` +26+28 աստիճան տաքություն:

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում` գիշերը` +2+7, ցերեկը` +18+23,

Կոտայքում` գիշերը` +2+7, ցերեկը` +18+23,

Գեղարքունիքում` գիշերը` +2+7, ցերեկը` +18+23,

Լոռիում` գիշերը` +6+9, ցերեկը` +20+24,

Տավուշում` գիշերը` +7+12, ցերեկը` +24+28,

Արագածոտնի լեռներում` գիշերը` +2+7, ցերեկը` +18+23,

Արագածոտնի նախալեռներում` գիշերը` +8+12, ցերեկը` +24+27,

Արարատում` գիշերը` +10+13, ցերեկը` +25+28,

Արմավիրում` գիշերը` +10+13, ցերեկը` +25+28,

Վայոց ձորի լեռներում` գիշերը` +2+7, ցերեկը` +18+23,

Վայոց ձորի նախալեռներում` գիշերը` +10+13, ցերեկը` +25+28,

Սյունիքի հովիտներում` գիշերը` +10+13, ցերեկը` +26+29,

Սյունիքի նախալեռներում` գիշերը` +6+11, ցերեկը` +20+24,

Լեռնային Ղարաբաղում` +7+11, ցերեկը` +22+27: