Հայաստանի փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի որոշմամբ փաստաբան Կարեն Մեժլումյանը նշանակվել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահի որակավորման եւ մասնագիտական վերապատրաստման գծով տեղակալ:

Փաստաբանների պալատից հայտնում են, որ ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի նախորդ որոշմամբ դադարեցվել էր որակավորման եւ մասնագիտական վերապատրաստման գծով տեղակալ Սիմոն Բաբայանի լիազորությունները, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Սիմոն Բաբայանը նշանակվել էր «Հայաստանի Հանրապետության փաստաբանական դպրոց» հիմնադրամի տնօրեն։