Ամերիկյան Քալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքի ոստիկանությունը փնտրում է անչափահաս կասկածյալին, որը աշխատանքային օրվա ավարտից հետո մտել է  Լա Կրասենտեում գտնվող Վահան եւ Անուշ Շամլյանների անվան հայկական միջնակարգ դպրոց եւ գողացել սպորտային սարքավորումները, նաեւ գումար: յս մասին գրում է «Glendale News-Press» թերթը:

14-16 տարեկան կասկածյալի հասակը 172 սմ է, քաշը՝ 58-65 կգ, նա ունի կարճ մուգ մազեր:

Մտնելով դպրոցի շենք, նա մտել է սպորտդահլիճ եւ բուֆետ: Բուֆետից անչափահասը գողացել է ուսապարկը: Դպրոցից նա գողացել է նաեւ ձեռքի պոմպ, փոքրի կոմպրեսորային պոմպ, նաեւ 15 դոլար: