Իտալիայում օրենք են ընդունել, որով տուգանք է սահմանվում ամռանը ձմեռային անվադողեր օգտագործելու համար: 2014-ի մայիսի 15-ից օրենքն ուժի մեջ է մտել, որի համաձայն, նման իրավախախտման համար տուգանքը կազմում է 400-1700 եվրո:

Համարվում է, որ ձմեռային անվադողերը ամռանը լրացուցիչ ռիսկեր են ստեղծում ճանապարհներին անվտանգության համար, հաղորդում է Euromag-ը:

Արտակարգ իրավիճակում արգելակման տարածությունը ավելանում է մոտ 10 մետրով, հատկապես բարձր արագության դեպքում՝, իսկ մեքենայի շարժունակությունը նվազում է:

Ձմեռային անվադողերը պատրաստվում են ավելի փափուկ եւ ճկուն ռեզինից, ինչը ցածր ջերմաստիճանի դեպքում ապահովում է ավելի լավ շփում ճանապարհի հետ, իսկ ահա բարձր ջերմաստիճանի դեպքում դա իրեն չի արդարացնում: