Նորմանում Օքլահոմայի համալսարանի մարդաբանները որոշել են Պուերտո-Ռիկոյի Վյեկես կղզում բնիկների ծագումը: Դրանում գիտնականներին օգնել են ԴՆԹ-ի նմուշները, որոնք հայտնաբերվել են քարացած արտաթորանքում:

Գիտնականների արտաթորանքի 10 նմուշներից առանձնացրել են ԴՆԹ-ն, որոնց տարիքը գնահատվում է 1000-ից 1600 տարի: Վերլուծելով ԴՆԹ-ի մոտ 3.4 մլն նմուշ՝ հետազոտողները տարբերություններ են գտել երկու ժողովուրդների սննդակարգում՝ ուեքիոիդյան մշակույթի կրողների եւ սալադոիդյան մշակույթի կրողների, հաղորդում է «Lenta.ru»-ն:

Ուեքիոիդյան եւ սալադոիդյան մշակույթները ներկայացնում են երկու մինչկոլումբիական ժողողուրդներին, որոնք իրենց մեծությամբ երկրորդն են Պուերտո-Ռիկոյի Վյեկես կղզում:

Գիտնականների հետազոտությունը հաստատել է երկու բնիկների տարբեր ծագումը: Արտաթորանքը պարունակում է ԴՆԹ-ի նմուշներ, որոնցում վիրուսներ եւ մանրէներ չեն հայտնաբերվել, որոնք կղզու բնիկների շրջանում տարածել են Կոլումբոսի խումբն ու նրա հետնորդները:

Մարդաբանները ծրագրում են հետազոտել ԴՆԹ-ի առանձին օրինակներ դրանց դիմադրողականությունը պարզելու համար եւ ցանկանում են հասկանալ զանգվածային համաճարակների պատճառները, որոնք տարածվում էին բնիկների շրջանում եվրոպացիների թափանցումից հետո: