Գիտնականների համոզմամբ, սոցցանցերը, մասնավորապես` Facebook-ը, ժամանակակից աշխարհում ընկերության ընկալման նկատմամբ լուրջ ազդեցություն ունեն:
Ավստրալիայում գտնվող Քվինսլենդի համալսարանի հոգեբանության դպրոցի հետազոտողները երկու ուսումնասիրություն են անցկացրել` հեղինակավոր սոցցանցերի` մարդու ինքնավստահության եւ պատկանելության զգացումի նկատմամբ ազդեցությունը պարզելու համար: Եվ պարզվել է, որ այդ տեսանկունից խոսքը միայն դրականի կարող է լինել. սոցցանցերի օգտատերերն ավելի ինքնավստահ են եւ մասնակցության ու պատկանելության բարձր զգացում ունեն:
Մինչ այդ` 2013թ. պարզվել էր, որ Facebook-ի ակտիվ կիրառությունը կարող է բացասական հետեւանքների, մասնավորապես` կյանքից անբավարարվածության բերել:




























