ԱՄՆ Քալիֆորնիա նահանգի Սան Դիեգո շրջանի իշխանությունները արտակարգ դրություն են հայտարարել: Տեղի տասյնակ հազարավոր բնակիչներ լքել են տները` բնական հրդեհների պատճառով, որոնք գնալով ավելի մեծ մակերես են զբաղեցնում:
Ամենածանր վիճակը Սան Դիեգո եւ Կարլսբադ քաղաքներում է: Այնտեղ կրակը մոտեցել է բնակելի տներին: Գրեթե ամբողջությամբ տարհանվել է Քեմփ Փենդլթոնի ծովային խոշոր ռազմաբազան:
Ռազմաբազայի տարածքից տարհանվել է 40 հազար մարդ: Կրակի դեմ պայքարին մասնակցում են 2 հազար փրկարար եւ ավիացիան, սակայն այն դեռ չի հաջողվում մարել: Իրադրությունը բարդանում է ուժեղ քամու եւ 40 աստիճան շոգի պատճառով:




























