Ժնեւի աճուրդում 23,8 միլիոն դոլարով վաճառվել է աշխարհի ամենախոշոր երկնագույն ադամանդը: 13,22 կառատանոց ադամանդը վաճառվել է Christie’s-ի կազմակերպած աճուրդում, գնորդը ոսկերչական զարդերի ամերիկացի արտադրող  Հարի Ուինսթոնն է, որը  թանկարժեք քարի անունը փոխել է` այն անվանելով Winston Vivid Blue:

Մայիսի 14-ին վաճառված քարը Flawless՝  այսինքն միանգամայն անթերի տեսակին պատկանող երկնագույն ադամանդների շարքում ամենախոշորն է, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: 

Վճարված գումարի չափով Winston Vivid Blue-ն նորացրել է համաշխարհային ռեկորդը, որը հաստատվել էր մեկ տարի առաջ` Լոնդոնի աճուրդում: