Սիդնեյից Սինգապուրթռչող TZ1 ավիաչվերթի օդանավը մայիսի 14-ին ստիպված է եղել արտակարգ վայրէջք կատարել Ինդոնեզիայի Բալի կղզում՝ ընտանեկան վեճի պատճառով:

Պարբերականի փոխանցմամբ՝ ընտանեկան վեճի արդյունքում (նրանց ազգությունն ու անունները չեն նշվում) կոտրվել է կնոջ ձեռքը: Նրան անհապաղ բժշկական օգնություն տրամադրելու համար օդանավի հրամանատարը որոշել է արտակարգ վայրէջք կատարել Բալիի օդանավակայանում:

Այնտեղ եւս մեկ ուղեւոր ստիպված է եղել լքել օդանավը, քանի որ հարբած վիճակում պահանջել է շարունակել չվերթը: Հրամանատարի կարծիքով՝ նա վտանգ է ներկայացրել մյուս ուղեւորներին եւ օդանավի անձնակազմի համար, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով Straits Times-ը: