Պակիստանցի 16-ամյա իրավապաշտպան Մալալա Յուսուֆզայի դիմանկարը, որը պատկանում է բրիտանացի նկարիչ Ջոնաթան Յեոյի վրձնին, Նյու Յորքի Christie's աճուրդի տան բարեգործական աճուրդում վաճառվել է 102,5 հազար դոլարով:
Յուսուֆզայը հայտնի էր դաձել իր բլոգի շնորհիվ, որում նկարագրում էր պակիստանյան իրականությունը: 2012թ. նա թալիբների հարձակման էր ենթարկվել եւ միայն հրաշքով էր ողջ մնացել:
Նկարում աղջիկը պատկերված է տնային աշխատանքը կատարելիս: Լոտի գնահատված արժեքը 60-80 հազար դոլար էր, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Աճուրդից ստացված միջոցները կփոխանցվեն Նիգերիայի ՀԿ-ներին, որոնք հովանավորում են կանանց եւ աղջիկների կրթությունը:
Յուսուֆզայն այժմ ընտանիքի հետ բնակվում է Մեծ Բրիտանիայում եւ շարունակում իրավապաշտպանական գործունեությունը:




























