Թուրքիայի Սոմա հանքահրում պայթյունի զոհերի թիվը հասել է 282-ի: Այս մասին հայտնել է Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը: Նրա խոսքով՝ վթարը խոշորագույնն է երկրի պատմության մեջ, հաղորդում է Gazeta.ru-ն:
Հիշեցնենք, որ վթարը տեղի է ունեցել մայիսի 13-ին: Մանիս նահանգի Սոմա քաղաքի մոտ գտնվող հանքավայրում ավելի քան 780 հանքափորներ են եղել, երբ տեղի է ունեցել պայթյունը:
Վթարի հետեւանքով անջատվել է էլեկտրականությունը, կանգ են առել վերելակները եւ դադարել է օդափոխանակման համակարգի աշխատանքը:
Հանքափորների մեծ մասը մահացել է ածխաթթու գազից: Մոտ 80 մարդ տեղափոխվել է հիվանդանոց: Երկրում եռօրյա սուգ է հայտարարվել:




























