Հայաստանի կառավարությունը համաձայնություն է տվել Գյումրիի տեխնոպարկի լուծարմանը: Ինչպես կառավարության մայիսի 15-ի նիստին պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանն է հայտարարել, որոշումը ընկերության տնօրենների խորհրդի առաջիկա նիստին կհրապարակվի:

Ինչպես որոշմանը կից բացատրագրում է նշված, տեխնոպարկի գործունեության շարունակման նպատակահարմարության հարցը ծագել է այն ժամանակ, երբ վարչությունը սկսել է պետական-մասնավոր ձեռնարկություններում պետությանը պատկանող մինորիտար բաժնեթղթային փաթեթների (50 տոկոսից ցածր) արդյունավետությունն ուսումնասիրել:

Էկոնոմիկայի նախարարությունը, որ դեռեւս 2006թ.-ին է տեխնոպարկը հիմնել, ներկայումս չի առարկում դրա լուծարմանը` հայտարարելով, որ տարիների ընթացքում ձեռնարկությունը չի գործել: Լուծարմանը համաձայնություն է տվել նաեւ ձեռնարկության մասնավոր բաժնետերը` «Անալիտպրիբոր-1» ՓԲԸ-ն: Ընկերության ակտիվները բարձր են պարտավորություններից, սական աշխատավարձի մասով պարտքերը 2,9 մլն դրամ են կազմում:

Գյումրիի տեխնոպարկում նախատեսված էր տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ոսկերչական դիզայնի ոլորտում աշխատող ընկերությունների համար ազատ տնտեսական գոտի ստեղծել: Մեկ տարի առաջ տեխնոպարկ էր այցելել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Ձեռնարկության տարածքում թեկուզեւ 1-2 ձեռնարկություն արդեն գործում է, բայց վեց տարիների ընթացքում նոր զարգացումներ չեն գրանցվել: