Տավուշի նոր մարզպետ է նշանակվել նախկին մաքսավոր Հովիկ Աբովյանը: Այս մասին, այսօր՝ մայիսի 15-ին,  կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Շնորհավորելով Աբովյանին, վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասել է. «Պարոն Աբովյան, կանգնեք թող ձեր բարձր հասակը կառավարության անդամները տեսնեն»:

Հովիկ Աբովյանը այդ պաշտոնում փոխարինել է Արմեն Ղուլարյանին, որը մազրպետի պաշտոնը զբաղեցնում էր 1999 թվականից:

Հովիկ Աբովյանը նախկինում հերթով զբաղեցրել է Վրաստանի հետ սահմանային երեք մաքսակետերի (Բավրա, Պրիվոլնոյո եւ Բագրատաշեն) պետերի պաշտոնները: Ավելի ուշ նա ընտրվել է ԱԺ պատգամավոր: Հովիկ Աբովյանը ՀՀԿ անդամ է: