Սերբիայի շրջանների մեծ մասը տեղատարափ անձրեւներից արդյունքում սկսված ջրհեղեղների զոհն են դարձել: Աղետը մեկ մարդու մահվան պատճառ է դարձել, եւս շուրջ 500 բնակիչներ տարհանվել են, տեղեկացնում են փրկարար ծառայությունները:
Առավել ճգնաժամային շրջաններում տարհանման գործողություններին բանակն ու ոստիկանությունն են ներգրավվել: Առավել բարդ է դրությունը Չաչակ եւ Վալիեւո քաղաքներում: Մայրուղիներն ու երկաթգծային ճանապարհներն անանցանելի են դառնում: Բելգրադում եւ մի քանի այլ քաղաքներում դադարեցվել են դպրոցական դասընթացները, հաղորդում է ՌԻԱ-Նովոստին:
Երկրի 18 քաղաքներում արտակարգ իրադրության ռեժիմ է գործում:




























