Ֆրանսիայի պետական սեկտորի աշխատակիցները 24-ժամյա գործադուլ են հայտարարել, որը կարող է հանգեցնել ավիաչվերթների լուրջ ուշացումների:
Հազարավոր աշխատավորներ պատրաստվում են դուրս գալ փողոց, բողոքելով հաջորդ երեք տարիների համար պետական ծառայողների աշխատավարձերը սառեցնելու ծրագրերի դեմ, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Հաղորդվում է, որ արդեն մայիսի 14-ին, մի քանի չվերթներ հետաձգվել են, իսկ սաքսիստները արգելափակել են Շառլ դը Գոլի օդանավակայանի տերմինալը:
Նշվում է, որ Ֆրանսիայի բյուջետային ծախսերը ամենաբարձրերից մեկն են աշխարհում: Նախորդ ամիս սոցիալիստների կառավարությունը քվեարկել է 50 մլրդ եվրո տնտեսելու ծրագրի օգտին՝ բյուջեի դեֆիցիտը նվազեցնելու համար:




























