Տոնելով այս տարվա Ընտանիքների միջազգային օրը՝ մենք ճանաչում ենք ընտանիքների ներդրած նշանակալի ավանդը ՄԱԿ-ի առաքելությունը խթանելու գործում: Այս մասին նշված է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի՝ Ընտանիքի միջազգային օրվան նվիրված ուղերձում:

Ուղերձում, մասնավորապես, ասվում է.

«Ապահովելով իր անդամներին տնտեսական եւ զգացմունքային աջակցությամբ ընտանիքները կարող են մեծացնել գործուն, հոգատար քաղաքացիներ՝ ովքեր կապրեն  ընդհանուր շահի համար: Ամուր, բարգավաճ ընտանիքները, անկախ ձեւաչափից, կարող են օգնել՝ նվազեցնելու աղքատությունը, ապահովելու  մայրերի բարեկեցությունը, խթանելու գենդերային հավասարությունը եւ պաշտպանելու մարդու իրավունքները:

Աջակցությունը ընտանիքներին շատ կարեւոր է նրանց ամբողջ ներուժն իրականացնելու համար: Սա նշանակում է նրանց վերածել զարգացման քաղաքականությունների, հաշվի առնել նրանց պայմանները հակամարտություններին անդրադառնալիս եւ խթանել բոլոր ընտանիքների հանդեպ հավասար վերաբերմունք՝ անկախ նրանց կառուցվածքից: Քանի որ մենք ձգտում ենք ունենալ ավելի կայուն ապագա, հասնել Հազարամյակի զարգացման նպատակներին, ձեւավորել զարգացման նոր օրակարգ եւ պայքարել կլիմայի փոփոխության դեմ, եկեք համախմբենք աշխարհի բոլոր ընտանիքները:

Ընտանիքների այս միջազգային օրվա կապակցությամբ եկեք ձգտենք  ամրապնդել այս փոքր, բայց անչափ կարեւոր օղակները, որոնք կան  յուրաքանչյուր հասարակությունում, այնպես, որ կարողանանք հասնել ավելի մեծ առաջընթացի՝ որպես մեկ մարդկային ընտանիք»:

Նշենք, որ Հայաստանի կառավարությունը 2014 թ․-ը Հայաստանում  հռչակել է Ընտանիքի տարի՝ մեկ անգամ եւս շեշտելով կառավարության հանձնառությունը ընտանիքների նկատմամբ: ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը վստահ է, որ ընտանիքի բարեկեցությունն էական նշանակություն ունի կայուն զարգացման համար եւ որ խտրականությունից ու ընտանեկան բռնությունից զերծ ընտանիքներն ավելի առողջ են, ամուր եւ ապահով»: