Լատվիայի կառավարությունը պատվիրել է հետազոտել ռուսալեզու բնակչության տրամադրությունները: Արդյունքները կգաղտնազերծվեն:

«Հետազոտության արդյունքներն ուղղակիորեն կապված են պետական անվտանգության հետ: Այդուհանդերձ, կառավարությունը համարում է, որ եզրակացությունների մի մասը կարող է հրապարակվել»,-ասել է Լատվիայի վարչապետ Ջեյն Տամուլեւիչի ներկայացուցիչը:

Քանի որ այս պահին ծրագիրը գաղտնի է, չի նշվում, թե ով է պատվիրատուն, որքան են հետազոտության ծախսերը, մեթոդոլոգիան, հաղորդում է «Ռոսբալտը»՝ վկայակոչելով Diena-ն:

Նշենք, որ Լատվիայում, 2 մլն բնակչության 44 տոկոսը ռուսալեզու են: