2013թ. Եվրամիություն ժամանած փախստականների թվաքանակի կտրուկ աճ է գրանվել: Այս մասին սահմանների պահպանության եվրոպական գործակալության տարեկան հաշվետվությունն է ասում:

Համաձայն փաստաթղթում նշված տվյալների, 2013թ. Եվրամիության սահմանները հատելու փորձ կատարած 107 հազար անօրինական ներգաղթյալներ են կալանավորվել: Սա 34,5 հազարով բարձր է նախորդ տարվա ցուցանիշից: Միեւնույն ժամանակ, արդեն 2014թ. առաջին չորս ամիսների ընթացքում, 42 հազար անօրինական ներգաղթյալներ են բացահայտվել: Այս ցուցանիշը երեք անգամ գերազանցում է նախորդ տարիների համարժեք ժամանակահատվածում գրանցված տվյալները, AFP-ին վկայակոչելով հաղորդում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:

Փախստականների ամենամեծ հոսքը Իտալիայում է գրանցվել: Այստեղ 2014թ. հուվար-ապրիլ ամիսներին ծովային ճանապարհով ներգաղթելու փորձ կատարող 23 հազար մարդ է հայտնաբերվել: