Հայաստանի ռուսական ռազմաբազայում սկսվել է  տեխնիկայի նախապատրաստումը ամառային շահագործմանը: Տվյալ միջոցառումն իրականացվում է երկու անգամ՝ ձմեռային եւ ամառային ուսուցման շրջաններից առաջ:  

Բոլոր առաջադրանքնները կատարվում են ստորաբաժանման հրամանատարների ղեկավարությամբ եւ ամեն օր նշումներ են արվում յուրաքանչյուր տեխնիկայի համար նախատեսված անհատական մատյանում:

Եզրափակիչ փուլում հանձնաժողովը կստուգի աշխատանքների արդյունքները տեխնիկայի յուրաքանչյուր նմուշի վրա: