Ճշտվել է երիտասարդի ինքնությունը, որը Բաքվի կենտրոնում շրջում է նացիստական խորհրդանիշներով հագուստով:

Ոստիկանության Բաքվի վարչությունը վկայակոչելով՝ haqqin.az-ը հայտնում է, որ երիտասարդը Գոյչայի  շրջանի բնակիչ Թալեհ Ռաֆայելօղլու Ղահրամանովն է (ծնվ. 1991թ.):

Թ. Ղահրամանովը պարբերաբար այցելում է Ուկրաինա, այժմ էլ այնտեղ է: Նա Ուկրաինայի Վիննիցա քաղաքի բժշկական համալսարանի 5-րդ կուրսի ուսանող է: Նրա հայրը մանրածախ առեւտրով է զբաղվում, մայրը տնային տնտեսուհի է:

 Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բաքվի կենտրոնում նացիստական ողջույն է տալիս ոմն երիտասարդ՝ հագնված արեւմտյան Եվրոպայի ուլտրաաջերի ոճով: Նրա կրծքին «Պետականության արծիվն» էր (գերմ. Der Reichsadler)՝ Երրորդ ռեյխի պետական խորհրդանիշը: