ՌԴ տնտեսության նկատմամբ ԱՄՆ-ի հնարավոր պատժամիջոցները գլխավորապես կվերաբերեն ամերիկյան ընկերությունների կողմից նոր ներդրումներից հրաժարվելուն, հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Վիկտորյա Նուլանդը Լյուքսեմբուրգում Ուկրաինայի իրավիճակի վերաբերյալ կլոր սեղանի ընթացքում:
«Մենք խոսում ենք էներգետիկ, պաշտպանական, ֆինանսական հատվածներում պատժամիջոցների մասին: Խոսքը արդեն եղած ներդրումները արմատախիլ անելու մասին չէ, այլ հասկացնելու, որ մեր ընկերությունները պատրաստ չեն նոր ներդրումների», — Նուլանդի խոսքերն է մեջբերում ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ըստ նրա՝ այդ միջոցներին ԱՄՆ-ն կդիմի, եթե ձախողվեն մայիսի 25-ի ընտրությունները կամ Ռուսաստանը հավելյալ զորքեր մտցնի Ուկրաինա:



























