Հայաստանի իշխանությունները, Ֆրանսիայի նախագահի այցի առթիվ կազմակերպված միջոցառումներին ընդդիմությանը մասնակցության հրավերք չուղարկելով, քաղաքական վրիպում են թույլ տվել: Մայիսի 15-ին կայացած մամուլի ասուլիսին նման համոզմունք է հայտնել ՀՅԴ «Հայ Դատի» գրասենյակի եւ քաղաքական հարցերով ղեկավար Կիրո Մանոյանը:

«Միեւնույն ժամանակ նախագահին ուղեկցող ֆրանսիական պատվիրակության կազմում ինչպես հայկական համայնքի տարբեր քաղաքական հայացքներ կրող անդամներ էին, այնպես էլ այդ երկրի տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ», - նշել է նա:

Բացի այդ, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի նստավայրում տրված պաշտոնական ընթրիքին Օլանդն իր 2007թ. այցն է հիշել, որ Դաշնակցության հրավերով էր տեղի ունեցել, մինչդեռ սեղանի շուրջ այդ կուսակցության ոչ մի ներկայացուցիչ չի եղել: «Եւ դա ամենալավ տպավորությունները չի թողել ֆրանսիական կողմի վրա», - ամփոփել է Մանոյանը: