NEWS.am-ը զգալի կրճատումներով ներկայացնում է Մոսկվայում աշխատող տեսաբան Լեոնիդ Բերշիդսկու հոդվածը, որը հրապարակվել է «Bloomberg» կայքում:
Բեռլինի պատը փլուզվեց 25 տարի առաջ, առաջին անգամ հետկոմունիստական երկրները միացան Եվրոպական միությանը 10 տարի առաջ: Կրկնակի հոբելյանը կարող էր հրավառությունների ու խնջույքների պատճառ դառնալ՝ հաշվի առնելով, որ նախկին կոմունիստական բլոկի երկրների աճն ավելի արագ է ընթանում, քան նրանց ավելի զարգացած հարեւանների մոտ: Այնուամենայնիվ, քչերը տոնելու տրամադրություն ունեն:
Այս տարիների ընթացքում այն երկրները, որոնք նախկինում Մոսկվայի իշխանության ներքո էին, դեռ կապված են Ռուսաստանի եւ միմյանց հետ: ՎԶԵԲ-ի մռայլ կանխատեսումները վկայում են այդ մասին: Բանկի տվյալներով՝ այս տարի Արեւելյան Եվրոպան, Թուրքիան, Մոնղոլիան, ԽՍՀՄ նախկին երկրները կգրանցեն 1.3 տոկոս տնտեսական աճ՝ հունվարի 2.8 տոկոս աճի կանխատեսման դիմաց:
Առաջին հայացքից թվում է, թե անհանգստանալու համար շատ պատճառներ չկան: Կենտրոնական Ասիայի երկրներում պետք է 4.4-ից(Տաջիկստան) 10 տոկոս (Թուրքմենստան) աճ գրանցեն: Մոնղոլիայում տնտեսական աճը կկազմի 12.5 տոկոս: ԵՄ արեւելյան անդամների մեծամասնությոան մոտ տնտեսական աճը տատանվում է 1.9 տոկոսից (Բուլղարիա) մինչեւ 3.8 տոկոս (Լատվիա):
Սակայան առավել ուշադիր ուսումնասիրման դեպքում պարզ է դառնում, որ Ուկրաինան ու Ռուսաստանը տարածաշրջանն ընդհանուր առմամբ ցած են քաշում: Հնարավոր է, դրանց արտադրողականությունը պետք է առանձնացվի ԵՄ գործող եւ ապագա անդամներից, Կենտրոնական Ասիայի ավելի դինամիկ, հումքային տնտեսություններից:
Կովկասի նախկին խորհրդային պետությունների, ինչպես նաեւ Սերբիայի եւ Չեռնոգորիայի առեւտուրը Ռուսաստանի եւ Ուկրաինայի հետ կնվազի: Թուրքիան եւ Բուլղարիան կարող են տուժել զբոսաշրջիկների հոսքի կրճատումից:
Մնում է նաեւ էներգետիկայի հարցը: Եթե Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ հակասությունները շարունակվեն, Արեւելյան Եվրոպան մարտադաշտի կվերածվի, այն ժամանակ, երբ Մոսկվան ջանում է պահպանել իր էներգետիկ ուժը բալթյան երկրներում: Հակամարտության սրման դեպքում հնարավոր են գազի մատակարարման խափանումներ:
«Առավել վատ զարգացումների դեպքում Ռուսաստանի տնտեսությունը կսկսի անկում ապրել, Ուկրաինայում արտադրողականության կրճատումը կխորանա: Սա կհանգեցնի տարածաշրջանում տնտեսական աճի կանգի, որտեղ գործում է ՎԶԵԲ-ը: Այդ դեպքում Ռուսաստան-Ուկրաինա ճգնաժամը կսկսի ազդել համաշխարհային տնտեսության վրա»,- նշվում է ՎԶԵԲ-ի զեկույցում:
Հայացքը Եվրոպային որպես մեկ միավոր որեւէ կերպ չի բարելավում փո-հարաբերությունների սարդոստայնը, որը ծագել է Մոսկվային նախկին դերի հետեւանքով որպես տարածաշրջանի կապող օղակ: Քչերը կարող են քարտեզի վրա ճիշտ ցույց տալ դրա սահմանները, որոնք ձգվում են Չինաստանի եւ Իրանի սահմաններից մինչեւ Իտալիայի սահմաններ: Հնարավոր է, այս տարածաշրջանը 25 տարի առաջ քաղաքականապես ազատվեց, սակայն տնտեսապես շարունակում է ծանրաբեռնված լինել խորհրդային ժառանգությամբ:



























