Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով այսօր՝ մայիսի 15-ին, աշխատանքից ազատել եւ կադրերի ռեզերվ է ուղարկել ավելի քան 20 աշխատողի: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրին ոստիկանության լրատվական ծառայությունից:

«Աշխատանքից ազատվել եւ կադրերի ռեզերվ են տեղափոխվել պաշտոններից Ճանապարհային ոստիկանության հաշվառման քննարկման ստորաբաժանումների երկու տասնյակից ավելի ծառայողներ: Պատճառը ոստիկանությունում իրականացվող բարեփոխումներն են»,- հայտնեցին լրատվական ծառայությունից: