Դոնեցկի մարզի Մարիուպոլում հարձակում է տեղի ունեցել Ուկրաինայի ազգային գվարդիայի անցակետի վրա, հրաձգության է ենթարկվել «5-րդ ալիքի» նկարահանող խումբը, փոխանցում է «Ինտերֆաքս Ուկրաինան»: 

«Հրաձգությնը տեղի է ունեցել մայիսի 14-ին` 22:00-ին, այն տեւել է 15 րոպե», - գրել է ալիքը Facebook-ի իր էջում: 
Ըստ ալիքի տեղեկության` հրաձգությունը կատարվել է քաղաքի կողմից:

Ուկրաինացի զինվորների շրջանոմ վիրավորներ կամ զոհեր չկան, լրագրողները նույնպես չեն տուժել: