«Ազգ» շաբաթաթերթը գրում է. «Փող չկա` սա երեւում է ամեն ինչից: Փող չկա ոչ միայն պետության համար` սոցիալական ծախսերը լիարժեք հոգալու, այլեւ բիզնեսի ընդլայնված շրջանակների համար, քանի որ ժողովուրդը փող չունի: Մի տասը տոկոս հարուստներն իրենք իրենցով հո բիզնես չե՞ն անելու` իրենք ներկրեն, իրենք սպառեն: Լայն սպառողի գումարները, որոնցով գոյանում է լայն սպառման վրա նստած մեծ բիզնեսը, օրավուր նվազում են։ Մարդիկ սկսել են ամեն իր իրենց երկու վարունգ, երեք պոմիդոր ու մեկ հացը գնել՝ նվազագույնի հասցնելով նաեւ սննդի ծախսերը։
Գործատուները որքան հնարավոր է քերում են աշխատողին աշխատատեղերը նվազեցնում՝ սուղ ժամանակներ են, գոյատեւեն էլ, էլի լավ է։ Երիտասարդ մարդիկ հաճախ հետաձգում են ընտանիք կազմելու բարդ գործը՝ ավելի լավ ժամանակների ամուսնացածներն ընկնում են կրակի մեջ։
Իշխանությունն ու ընդդիմությունը կարծես նույն դրամի տարբեր երեսը լինեն՝ արդեն տասնյակ տարիներ միայն վերարտադրման խնդիր են լուծում»։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում




























