Բանգլադեշում փրկարարները փորձում են ափ հանել խորտակված նավը, որում կարող են գտնվել զոհված 100 ուղեւորների մարմինները, հայտնում է «Ռեյթերը»:

«Միրաժ-4» նավը մայիսի 15-ին խորտակվել էր Մեգհնա գետում՝ Բանգլադեշի կենտրոնական շրջաններից մեկում: Նավում   շուրջ 200 ուղեւոր  էր գտնվել: Այսօրվա դրությամբ պաշտոնապես հաստատվել է 22 մարդու մահը:

Ըստ տեղի իշխանությունների՝ 40 ուղեւորի հաջողվել է ինքնուրույն ափ հասնել, 35-ին էլ հաջողվել է փրկել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Reuters-ը:

Նավաբեկության պատճառ կարող էին դառնալ Մունշիգանջ շրջանում շարունակական տեղատարափ անձրեւները եւ ուժեղ քամին:

2012թ. Մունշիգանջում համանման ողբերգությունից   112 մարդ է զոհվել: