Հայաստանի մշակույթի նախարարությունը հայտնում է, որ Իտալիայի արտաքին գործերի նախարարությունը Հայաստանի քաղաքացիներին տրամադրում է քսանչորս ամսվա կրթաթոշակ: Կրթաթոշակը հնարավորություն է ընձեռում Հայաստանի քաղաքացիներին 2014-2015 թթ. ուսումնական տարին անվճար հիմունքներով շարունակել Իտալիայի մի շարք ուսումնական հաստատություններում՝ համալսարաններում, կոնսերվատորիաներում, գեղարվեստի ակադեմիաներում, ինչպես նաեւ Ֆլորենցիայի «Պարոլա» լեզվի դպրոցում:
Կրթաթոշակը նախատեսված է 18-35 տարեկան շրջանավարտների, ասպիրանտների, հետազոտողների եւ ուսուցիչների համար: Իտալերեն լեզվի ուսուցիչների համար տարիքային սահմանափակումը մինչեւ 45 տարեկան է: Իտալերեն լեզվի բավարար իմացությունը պարտադիր է:
2014-2015 թթ. ուսումնական տարվա կրթաթոշակի դիմելու վերջնաժամկետը ս. թ. մայիսի 28-ն է:
Մանրամասն տեղեկությունների եւ հայտն առցանց լրացնելու համար կարող եք այցելել նաեւ ՀՀ-ում Իտալիայի դեսպանության կայքեջ:




























