Լիմերիկ իռլանդական համալսարանը` պրոֆեսոր Ալան Դոննելլիի ղերավարությամբ փորձել է պարզել, թե աղջիկ-անչափահասները օրական միջինը քանի ժամ են նստած անցկացնում: Հետազոտությունը մասնակիցներին բաժանված տվիչների օգնությամբ է իրականացվել: Այդ սարքերը կարող են առնվազն մեկ շաբաթ մարդու ակտիվությունը գրանցել:

Պարզվել է, որ անչափահասնրը օրական 19 ժամ նստած կամ պառկած են անցկացրել, ինչը հետագայում սրտանոթային համակարգի բարդություններով է սպառնում: Բժիշկների կարծիքով, քիչ տեղաշարժվող մարդիկ հիվանդությունների զարգացման բարձր ռիսկային խմբին են պատկանում: Հետեւապես, ցածր շարժունակություն պահանջող զբաղմունքը թեթեւ ֆիզիկական ակտիվությամբ փոխարինելով կարելի է բարելավել մարդու առողջական վիճակը եւ գիրացման ռիսկը նվազեցնել, The Irish Times-ին վկայակոչելով հաղորդում է Meddaily-ին:

Որքան երկար է մարդ նստում, այնքան զգալի են դառնում նրա մարմնի կազմի ու որակի փոփոխությունները: Հենց այդ պատճառով էլ հետագայում` տարիքի հետ, սրտի եւ անոթների հիվանդություններ են զարգանում: Գաղտնիք չէ, որ վերջին տարիներին երեխաներն ու անչափահասները նվազ ակտիվ են դարձել: Նրանք ավելի շատ ժամանակ հեռուստացույց դիտելու, ինչպես նաեւ սոցցանցերի ու տեսախաղերի վրա են ժամանակ վատնում: