Հաշվի առնելով մայրաքաղաքի բակերի նկարազարդման ծրագրի հաջողվածությունն ու բնակիչների դրական արձագանքը՝ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ բակային տարածքներում յուրօրինակ լուծումներով նկարազարդումների ծրագիրն ընդգրկվեց նաեւ 2014 թվականի աշխատանքներում:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե մայրաքաղաքի համաչափ զարգացման համատեքստում, բակերի համալիր բարեկարգմանը զուգահեռ, նկարազարդման աշխատանքները մեկնարկել են բոլոր վարչական շրջաններում: Թարմացվում, նոր տեսք ու շունչ են ստանում ոչ միայն բակային տարածքներում առկա բոլոր անշուք պատերը, այլեւ ավտոտնակները: Գորշ ու խամրած գույներին փոխարինում են երեւանյան ջերմ, վառ, գունեղ երանգները:
2012թ-ին նկարազարդման աշխատանքեր են իրականացվել շուրջ 190 բակերում, 2013-ին՝ 240: Նախատեսվում է, որ ընթացիկ տարվա աշխատանքների ծավալը կգերազանցի նախորդ տարվա ցուցանիշը:




























