Չինական ռեստորանում ընթրողները ցնցվել են՝ ուտելիքի մեջ տեսնելով լողացող պահպանակը: Սակայն հաստատության կառավարիչն արագ գտել է ելքը՝ ակնթարթորեն կուլ տալով այն:

Մայ Լյանը եւ նրա ընկերները պատմել են, որ Հեֆեյրռիբնոե քաղաքի ռեստորանում  կաղամարի օղակներով  ուտեստ են պատվիրել: Երբ պատվերը բերել են, Մայը նկատել է կաղամարի տարօրինակ վառ օղակ, որը, պարզվել է, հակաբեղմնավորիչ էր:

«Պատկերացրեք իմ նողկանքը, երբ պատառաքաղին պահպանակ տեսա: Զզվելի էր: - հիշում է Լյանը: - Ես իսկույն մտածեցի՝ տեսնես այն օգտագործվել էր նախքան ուտելիքիս մեջ հայտնվելը»:

Աղջիկն ու ընկերները կանչել են ռեստորանի կառավարչին՝ Յի զե Թենին, ցույց տալով  պահպանակը եւ ցանկանալով բողոքել, սակայն աշխատակցուհին արագ ընդհատել է վեճը՝ արագ խլելով եւ կուլ տալով պահպանակը:

Չնայած իրեղեն ապացույցի բացակայությանը, վրդովված հաճախորդները փաստաբան են վարձել եւ մտադիր են հասնել վնասի փոխհատուցման:

«Այո, այժմ պահպանակը մոտներս չէ, բայց ունենք լուսանկարը, որտեղ այն ուտելիքի մեջ է: Հուսով ենք՝ դա բավարար կլինի դատարանին մեր իրավացիություն ապացուցելու համար», - ամփոփել է Լյանը: